Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 99 նոր դեպք. 24 ժամվա ընթացքում մահվան դեպք չի արձանագրվել. Worldometers

04:13 • 12.04.20

Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 99 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

24 ժամվա ընթացքում մահվան դեպք չի արձանագրվել: Ընդհանուր առմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է 82 052 մարդ, որից 77 575-ն ապաքինվել են, իսկ բուժման գործընթացը շարունակում են 1138-ը: Պանդեմիայի ընթացքում Չինաստանում մահացել է 3339 մարդ:

Հիշեցնենք, որ վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսով հիվանդ է 532 000-ից ավել մարդ: Միացյալ Նահանգներին հաջորդում են Իսպանիան և Իտալիան: