Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ իր կյանքը փրկելու համար պարտական է բժիշկներին. The Guardian
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ իր կյանքը փրկելու համար պարտական է բժիշկներին: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով վարչապետի կարճ հարցազրույցը:
«Բառերը չեն բավականացնի՝ բժիշկներին իմ երախտիքի խոսքերն ասելու համար: Իմ կյանքը փրկելու համար ես նրանց եմ պարտական»,- ասել է Ջոնսոնը:
Հիշեցնենք, որ 55-ամյա վարչապետի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 26-ին: Նա ինքնամեկուսացել էր, սակայն շարունակում էր ղեկավարել երկիրը: Ապրիլի 5-ին Ջոնսոնին տեղափոխել էին հիվանդանոց, քանի որ նա 10 օր շարունակ բարձր ջերմություն ուներ:
Մարտի 6-ին նրան տեղափոխել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ անցկացրել էր 3 օր: Հինգշաբթի երեկոյան վերակենդանացման բաժանմունքից Ջոնսոնը կրկին տեղափոխվել էր հիվանդասենյակ, որտեղ կշարունակի գտնվել բժիշկների խիստ վերահսկողության տակ:










