Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 15 000-ը
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2186 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 15 770 երկրի 82 շրջաններում: Երկրում կորոնավիրուսից առողջացել է 1291 մարդ, 130 մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
«Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 15 770 դեպք երկրի 82 շրջաններում: Անցնող օրվա ընթացքում առողջացումից հետո դուրս է գրվել 246 մարդ, դուրս գրվածների ընդհանուր թիվը 1045 մարդ: Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում մահացածների թիվը 130-ն է»,-ասված է շտաբի հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ՝ Մոսկվայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 1306, մահվան` 14 դեպք: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ գրանցված դեպքերի թիվը 10 158-ն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:










