Տոկիոյում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

05:21 • 12.04.20

Տոկիոյում շաբաթ օրը գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի ազգային օդերևութաբանական ծառայության գրասենյակին:

Երկրաշարժը տեղի է ունեցել ճապոնական գլխավոր Հոնսու կղզու արևելյան մասում.  ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայի հարավում ՝ Տոկիոյի հարևանությամբ: Օջախը գտնվել է 50 կիլոմետր խորությամբ:

Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվել: Ցնցումները զգացվել են մի շարք պրեֆեկտուրաներում: