Բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ ռիսկային խմբում է, եթե քայլեր չձեռնարկվեին, հիմա բնակչության 89 տոկոսը վարակված կլիներ. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

15:28 • 13.04.20

Կառավարության կողմից հրավիրված ԱԺ հատուկ նիստում քննարկվում է արտակարգ դրության երկարաձգման որոշումը: Հիմնական զեկույցով հանդես է գալիս փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն, անհնար է վարակն ամբողջովին վերացնել, մինչդեռ դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամսիներ անց, եթե ոչ մեկ տարի անց: Ավինյանն ընդգծեց, որ պետությունների կողմից ձեռնարկումները մեծամասամբ միտված են անորոշությունները կառավարելուն:

Ըստ Ավինյանի՝ ՀՀ-ում շատ կարևոր է ժողովրդագրական պատկերը: «Բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ ռիսկային խմբում է, ըստ տարիքի՝ անկախ առողջական վիճակից, քրոնիկ հիվանդություների մասով երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը ՀՀ-ում 77 418 է, սրտի իշեմիկ հիվանդություն՝ 71 025 քաղաքացի, հիպերտենզիա՝ 145 408, ընդ որում, հիվանդությունների թվերը միայն հայտնի, գրանցված դեպքերն են: Ամենաառիսկային գոտում են գտնվում այն անձինք, որոնք ունեն մի քանի քրոնիկ հիվանդոություն և գտնվում են բաձր տարիքային խմբում»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Պարետը մի քանի փաստ ներկայացրեց ՀՀ-ում աշխատանքի և զբաղվվածության վիճակի վերաբերյալ. «Գրանցված աշխատողների թվով ամենաշատ աշխատողներ ունեցող ոլորտներն են կրթությունը, առևտուրը և մշակվող արդյունաբերությունը՝ համապատասխանաբար 110 հազար, 110 179 աշխատող և 104 270 մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում. 68 506 գրանցված աշխատող՝ մշակվող արդյունաբերության ոլորտում: 15-ից 75 տարեկան աշխատանքային ռեսուրսների զբաղված բնակչության ավելի քան 50 տոկսը առևտրի և ծառայությունների ոլորտում է, զբաղված բնակչության մեջ 60 տարեկանից բարձր անձինք կազմում են 137 հազար մարդ»,- ասաց նա:

Ավինյանը նաև ներկայացրեց վիճակագրույթուն, թե ինչպիսին կլիներ վարակի տարածման պատկերը, եթե կառավարությունն առհասարակ որևէ քայլ չձեռնարկեր: «Պոտենցիալ վարակակիրների թիվը բարձրակետին է հասնում առաջին դեպքի արձանագումից հետո մոտ 75-80 օր հետո, մենք հիմա գտնվում ենք 50-օրյա շրջանում: Եթե քայլեր չձեռնարկվեին, հիմա վարակների թիվը կհասներ բնակչության 89 տոկոսին, հոսպիտալացման ենթակա ծանրագույն դեպքերի թիվը կհասներ 8200-ի: Երևանոում վարակված կլիներ 110 հազար մարդ»,- ասաց նա և հավելեց.

«Ինչ ենք արել մենք, մեր նպատակն է եղել ռազմավարությունը մշակելիս հնարավորինս հարթեցնել վարակի տարծման դինամիկան՝ ժամանակի մեջ ապահովելով դրա մարումն առանց անկառավարելի պիկերի, ապահովել առաողջապահական համակարգի կայուն արձագանքման հնարավորությունը և հնարավորինս չեզոքացնել ռիսկային խմբերի վարկման դեպքերը»,- նշեց նա: