ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել առ այն, որ պատրաստվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարելու մասին նախագիծ ներկայացնել։
«Ինչպես արդեն հավանաբար տեղեկացել եք, ՀՀ կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել ևս 30 օրով։
Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակման իրականացումը չեղյալ հայտարարել։ Ներկայացված նախագիծն այսօր կդրվի քվեարկության»,-ասված է հայտարարության մեջ:
Առաջարկությունների ցանկը՝ ստորև․












