Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Էկվադորի նախագահի ու պաշտոնյաների աշխատավարձերը 50%-ով կկրճատվեն

11:57 • 13.04.20

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին կրկնակի կկրճատվեն Էկվադորի իշխանության և պաշտոնյաների աշխատավարձերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես որոշել եմ 50%-ով կրճատել նախագահի, փոխնախագահի, նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը: Դա նաև վերաբերում է պաշտոնյաներին և խորհրդարանականներին»,-հայտարարել է Մորենոն:

Էկվադորում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7466 դեպք, ինչի հետևանքով մահացել է 333 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 505 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 728 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: