Ապրիլի 4-ից մոլեգնող ուժեղ անտառային հրդեհները մոտենում են Չեռնոբիլի ատոմակայանին (լուսանկարներ, տեսանյութ)

15:11 • 13.04.20

Չեռնոբիլի մեկուսացման գոտում ապրիլի չորսից մոլեգնում են անտառային ուժգին հրդեհները, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տարածվող կրակը գնալով ավելի է մոտենում վթարված ատոմակայանին:

Հրշեջները փորձում են սարկոֆագ կառուցել ավերված ատոմակայանի շուրջ, որպեսզի այն պաշտպանեն կրակից:

Նշվում է, որ ուժեղ քամիների հետևանքով կրակը ավելի արագ է տարածվում և արդեն «կուլ է տվել» մեկ տասնյակից ավելի ամայացած բնակավայր:

Աղբյուրը նկատում է, որ իրավիճակն առավել կբարդանա, եթե հրդեհները հասնեն ատոմակայանի ռեակտորներին:

«Մենք ամբողջ գիշեր աշխատել ենք ու ատոմակայանի շուրջ հրապատեր ստեղծել, որպեսզի այն կրակից պաշտպանենք: Ներկայում չի կարելի ասել, որ կրակը վերահսկվում է»,-ասել է Մեկուսացման գոտու կառավարման պետական գործակալության ղեկավար Կատերինա Պավլովան: Նա մանրամասնել է, որ կրակի մարման աշխատանքներում ներգրավված է երեք ԱՆ-32Պ օդանավ և երկու ՄԻ-8 ուղղաթիռ, որոնք ավելի քան 250 տոննա ջուր են օգտագործել:

Ըստ ոստիկանության՝ հրդեհը բռնկվել է, երբ մի մարդ մեկուսացման գոտու հարևանությամբ խոտ է  այրել: Նա այժմ ձերբակալված է:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1986թ. Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած միջուկային աղետից հետո գործարանի մյուս երեք շարժիչները շարունակել են աշխատել և էլեկտրաէներգիա են արտադրել մինչ 2000թ.: Այնուհետև դրանք փակվել են: Իսկ 2016թ. չորրորդ ռեակտորի վրա պաշտպանիչ գմբեթ է տեղադրվել:

Wildfires burning through radioactive forests in the Chernobyl Exclusion Zone (pictured) are getting ever closer to the abandoned nuclear reactor which exploded in 1986The State Agency for Management of the Exclusion Zone has ordered in three Antonov planes and two MI-8 helicopters which have air dropped 250 tonnes of water (pictured)Firefighters are rushing to build firebreaks around the sarcophagus covering the ruined plant in Ukraine amid swirling winds (pictured, spreading wildfires)Firefigher and rescuer Andrei Kukib (pictured) has been working on extinguishing wildfires inside the Chernobyl Exclusion Zone for four days alreadyUkrainian firefighters have been working for nine days trying to stop wildfires spreading