Վրաստանում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է գրանցվել, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 266-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է գրանցվել: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 266-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով կառավարության ներկայացրած տվյալներին:
Ներկայում Վրաստանում կորոնավիրուսից բուժում է ստանում 194 մարդ, 67 մարդ առողջացել է, 3-ը՝ մահացել, 2 վարակված արտասահմանցի էլ վերադարձել է հայրենիք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 505 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 728 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:










