Ինդոնեզիայում «արթնացել» է Անակ-Կրակատաու հրաբուխը (տեսանյութեր)

12:23 • 13.04.20

Զոնդյան նեղուցում գտնվող և Ինդոնեզիայի Սումատրա և Ճավա կղզիները բաժանող կղզում լույս ապրիլի 11-ին ժայթքել է Անակ-Կրակատաու հրաբուխը, հայտնում է earthsky.org կայքը։

Ինդոնեզիայում հրաբխագիտության կենտրոնի տվյալների համաձայն՝ ծխի և տաք մոխրի առաջին սյունն արտանետվել է ավելի քան 200 մետր բարձրության վրա։ Կես ժամ անց գրանցվել է ևս մի ժայթքում, որի ընթացքում արտանետված մոխրի սյունը 500 մետր բարձրություն է ունեցել, որը շարժվել է դեպի հյուսիսային հատված։  

Հրաբխի ժայթքումը մոտ 38 րոպե է տևել, իսկ մոխրի արտանետումը շարունակվել է մինչև շաբաթ առավոտ։

Հիշեցնենք, որ 1883 թվականին Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով մոտ 36 000 մարդ էր մահացել։ 1927 թվականին ողբերգության վայրում նոր հրաբուխ է առաջացել, որն Անակ-Կրակատաու (Կրակատաուի որդի) անունն է ստացել։