ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում է նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը (տեսանյութ)
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում են «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։










