Արցախում տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը․ ներկայացվել են պարետի որոշումների նախագծերը, որոնցով կիրառվելու են մի շարք սահամանփակումներ

15:37 • 13.04.20

Արցախում տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հրավիրել է պարետատան անդրանիկ նիստը:

Գ.Մարտիրոսյանը պարետատան կազմում ընդգրկված շահագրգիռ մարմինների ղեկավարներին է ներկայացրել պարետի որոշումների նախագծերը, որով սահմանվելու են մի շարք սահամանփակումներ:

Որոշումները հրապարակվելու են ավելի ուշ: