ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին», «Բնակչության բժշկության և սպասարկան մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Դեղերի մասին», «Բնակչության բժշկության և սպասարկան մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը:
Նշենք, որ «Դեղերի մասին օրենքով» առաջարկվում է դեղերի մասին օրենքում փոփոխություն կատարել, որով հնարավորություն կտրվի մեծածախ վաճառքի դեպքում առանց լիցենզիայի վաճառք իրականացնել, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված լիցենզիա ստանալն անհնար է:
Երկրորդ նախագծով էլ սահմանվում էր, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ծավալների մեծացման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործման, ինչպես նաև այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների` կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը ներգրավման:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ն այսօր կքննարկի այս նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, ինչպես նաև հատուկ նիստ կգումարի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցի հետ կապված:










