Ֆրանսիայում մեկ օրում ավելի քան 1400 մարդ է մահացել կորոնավիրուսից. Սալոմոն

23:49 • 15.04.20

Ֆրանսիայում վերջին մեկ օրում հաստատված վարակման դեպքերը հասել են 4560-ի, իսկ մահվան դեպքերը՝ 1438-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի առողջապահության գլխավոր վարչության տնօրեն Ժերոմ Սալոմոնը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր երկրում մահացել է 17 167 մարդ, վարակվել՝ ավելի քան 147 000-ը: Ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 99 741 մարդ:

«Կորոնավիրուսի համապարակը նախկինի պես գտնվում է ակտիվ փուլում: Մենք պետք է պահպանենք զգոնությունը»,- հավելել է Սալոմոնը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ՝ Ֆրանսիայում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 11-ը: