Բեյրութում կորոնավիրուսից մահացել է 3-րդ լիբանանահայը. «Գանձասար»

23:25 • 15.04.20

Բեյրութի կառավարական հիվանդանոցում մահացել է լիբանանահայ Արտավազդ Պողոսյանը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը՝ հղում անելով Լիբանանի կորոնավիրուսի դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնին:

Կենտրոնից ցավակցություն են հայտնել հայազգի տղամարդու մահվան կապակցությամբ: Նշվում է, որ մահն արձանագրվել է ապրիլի 14-ին: Աղբյուրի տվյալներով՝ Արտավազդ Պողոսյանը Լիբանանում կորոնավիրուսից մահացած երրորդ հայն է: