Իսպանիայում ավելի քան 2 մլն դիմակ կբաժանվի տրանսպորտի ոլորտի աշխատակիցներին
Իսպանիայի կառավարությունն ավելի քան 2 մլն դիմակներ կբաժանի տրանսպորտային ոլորտի աշխատակիցներին: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է թագավորության տրանսպորտի նախարարությունը:
Նոր որոշմամբ՝ այս ոլորտի աշխատակիցներին կառավարության հատկացրած դիմակների քանակը կհասնի 3.3 մլն-ի:
«Այս որոշմամբ կրկնապատկում ենք հատկացվող դիմակների ծավալը, իսկ հանրային տրանսպորտի ոլորտի համար՝ քառապատկում: Այս հատվածի աշխատակիցներին, ընդհանուր առմամբ, 2 250 644 դիմակ կբաժանվի»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Կառավարության կարծիքով՝ հանրային տրանսպորտի ոլորտը «նշանակալի ծառայություն» է մատուցում, ներառյալ՝ բեռնափոխադրումները, տաքսի ծառայությունները և երկաթուղային փոխադրումները:
Իսպանիայում կորոնավիրուսի մահացության ցուցանիշը հասել է 18 579-ի, ակտիվ վարակակիր է 88 201 մարդ:










