Վրաստանում կորոնավիրուսով վարակման 30 նոր դեպք է գրանցվել, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 336-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 30-ով, տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 336-ի, 74 մարդ առողջացել է, 3-ը` մահացել: Բժիշկների հաղորդմամբ մահացած մարդիկ ունեցել են նաև ուղեկցող հիվանդություններ:
Վրաստանում 5000 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, հիվանդանոցներում վերահսկողության տակ է գտնվում 494 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 084 042 է, մահացել է 134 669 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










