«Ինչո՞ւ այն ժամանակ չէր արձագանքում». ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն Օբամային քննադատել է հակառուսական հոդվածի պատճառով
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն ընդդիմացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դեմ՝ «ռուսական ապատեղեկատվության» մասին նյութով կիսվելու համար, գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ Օբաման Twitter-ում կիսվել էր New York Times թերթի հոդվածով, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանը համացանցում կորոնավիրուսի համավարակի մասին ապատեղեկատվություն է տարածում՝ կորոնավիրուսի ստեղծման մեջ մեղադրելով ամերիկացի գիտնականներին, որոնք, իբրև, վարակներ են ստեղծում աշխարհին վնասելու նպատակով:
«Ժողովրդավարությունը ենթադրում է տեղեկացված քաղաքացիներ և սոցիալական համերաշխություն։ Ահա թե ինչպես ապատեղեկատվությունը կարող է տարածվել սոցիալական ցանցերում և ինչու այն կարող է վնասել ճգնաժամերին արձագանքելու մեր ունակությանը»,- ասված է թերթի հոդվածում։
«Պարոն Օբաման բացահայտել է, որ իր նախագահության ընթացքում շատ բան է բաց թողել՝ Ռուսաստանն ավելի քան մեկ տասնամյակ ապատեղեկատվություն է տարածել (մեջբերում NYT-ի հոդվածից): Ինչո՞ւ այն ժամանակ չէր արձագանքում: Շատ պարզ է՝ ոչ մի ռուսական միջամտություն կամ ապատեղեկատվության արշավ չի եղել։ Դա պարզապես ցածր մակարդակի ևս մեկ հրապարակման օրինակ է»,- Twitter-ում գրել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը։










