Կանադայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 28.3 հազարը, ավելի քան 1000 մարդ մահացել է. РИА Новости
Կանադայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 28.3 հազարը: Մահացել է ավելի քան 1000 մարդ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտնում է առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 28 381-ի: Զոհերի թիվը անցել է 1010-ը:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի կեսը գրանցվել է Քվեբեք նահանգում՝ 14 860: Օնտարիո նահանգում վարակվածների թիվը կազմում է 8 447:
Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարել է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի բռնկման մասին: Աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման ավելի քան 1.9 միլիոն դեպք, ավելի քան 123 հազար մարդ մահացել է:










