Չինաստանում կորոնավիրուսով վարակված և պետական ապահովագրություն չունեցող օտարերկրացիները ստիպված կլինեն անձամբ վճարել բուժման համար
Չինաստանում կորոնավիրուսով վարակված օտարերկրյա քաղաքացիները պետական ապահովագրության բացակայաության դեպքում իրենք պետք է իրենց բուժման ծախսերը հոգան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Չինստանի չորս պրոֆիլային գերատեսչությունների համատեղ հայտարարությանը։
«Կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ և վարակման կասկածանքով օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք պետական բազային ապահովագրության ծրագրի մասնակից չեն, պետք է անձամբ վճարեն բուժման համար»,- ասվում է առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի, արտգործնախարարության, ֆինանսների նախարարության և բժշկական ապահովագրության հարցերով զբաղվող պետական վարչության ծանուցման մեջ։
Նշվում է, որ վարակված օտարերկրացիների համար սկզբում պետք է բուժում ապահովեն, այնուհետև ծախսերի կտրոն ներկայացնեն։ Հիվանդի մոտ առևտրային ապահովագրության առկայության դեպքում բուժումը վճարվում է ապահովագրական ընկերության պայմանագրի կետերի համաձայն։
Օտարերկրացու մոտ ՉԺՀ բազային ապահովագրության առկայության դեպքում բուժման վճարումն իրականացվում է ապահովագրության պայմանների համապատասխան, իսկ մնացածը հիվանդն է վճարում։










