Մեծ Բրիտանիայում բժիշկներին կտեղափոխեն Հարի Փոթերի ավտոբուսներով. РИА Новости

00:54 • 16.04.20

ԶԼՄ-ները պարզել են, որ ավտոբուսները, որոնցով զբոսաշրջիկներին սովորաբար տանում են Հարի Փոթերի թանգարան, այժմ տրամադրվել են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությանը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Independent-ին:

Նշվում է, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով ավտոբուսները տրամադրող ընկերությունը ստիպված է եղել չեղարկել առաջիկա այցերը թանգարան, որտեղ անցկացվում էր հրաշագործների մասին պատմող ֆիլմերի նկարահանումների մեծ մասը:

Սակայն, փոխարենը բժիշկներն ու բուժքույրերը Հարթֆորդշիր կոմսությունում անվճար կկարողանան օգտվել այդ ավտոբուսներից:

«Մեր բժիշկների ուժերը գործնականում սպառվել են այս հիվանդության դեմ պայքարի պատճառով: Այդ պատճառով շատ կարևոր է, որ նրանք, ովքեր առողջ են, որևէ խնդիր չունենան տրանսպորտի հետ կապված»,- մեկնաբանել է Արևմտյան Հարթֆորդշիր կոմսության հիվանդանոցի ներկայացուցիչ Փոլ դա Գաման:

Ապրիլի 15-ին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 98 հազարը: Մահացել է 12 868 մարդ: