ՆԱՏՕ-ի անդամ երկրները կպայքարեն կորոնավիրուսի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվության դեմ. ТАСС
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները չորեքշաբթի տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ընդգծել են նոր տեսակի կորոնավիրուսի պայմաններում ապատեղեկատվությանը հակազդելու կարևորությունը: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, նշվում է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում:
Նիստին մասնակցել է նաև ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը:
«Նախարարներն ընդգծել են պետական և ոչ պետական խաղացողների ապատեղեկատվությանը հակազդելու կարևորությունը»,- նշվում է հաղորդագրությունում:
Կողմերը նաև հաստատել են կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը շարունակելու հարցում իրենց պատրաստակամությունն ու պարտավորությունը:










