Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ. վարակվածների ընդհանուր թիվը 1159 է, մահվան դեպքերինը՝ 18
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է1159-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:
Մահացել է ևս 1 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 18 է:
Առողջացածների թիվը 358 է, փաստացի բուժվողներինը՝ 783: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 9632 քաղաքացի:










