Կառավարությունը ընդլայնեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը (տեսանյութ)

13:32 • 16.04.20

Կառավարության որոշմամբ ընդլայնվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը։

Այսպիսով՝ ըստ փոփոխության՝ ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու կհանդիսա նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

8-րդ միջոցառման շահառու կհանդիսանան նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.

. Ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ)

. Նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)

. Սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)

. Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։