Իրանում 1 օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 92-ով՝ հասնելով 4869-ի

14:30 • 16.04.20

Իրանում մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 92 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 4869 է։

Երկրում մեկ օրում վարակակիրներիը թիվն ավելացել է 1606-ով՝ հասնելով 77 995-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 094 725 դեպք, որից 135 562-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 520 930 մարդ։