Գերմանիայում Տաջիկստանի 5 քաղաքացի է ձերբակալվել ահաբեկչական գործողություն ծրագրելու կասկածանքով
Գերմանիայում ուժայինները ձերբակալել են Տաջիկստանի 5 քաղաքացիների, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ: Այս մասին հայտնում է Kp.ru-ն:
Ներկա պահին ձերբակալվածներին տեղափոխում են մեկուսարան մինչ բոլոր դետալների և հանգամանքների պարզվելը:
Նշվում է, որ կասկածյալները 2019-ի հունվարին անդամակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: ԳԴՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, սակայն, այլ մանրամասներ չեն հաղորդել:










