ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կօգնի Ռուսաստանին ԹԱՕ սարքերով. Թրամփ

03:45 • 16.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ երկիրն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին կօգնի թոքերի արհեստական օդափոխման սարքերով, որոնք կիրառվում են կորոնավիրուսով վարակված անձանց համար: Այս մասին հայտնում է Kp.ru-ն:

Թրամփը հայտնել է, որ հետևում է Covid-19-ի շուրջ աշխարհում ստեղծված իրավիճակին՝ այդ թվում Ռուսաստանում:

ԱՄՆ-ում մի շարք ընկերություններ հիմնել են թոքերի արհեստական օդափոխման սարքերի հավելյալ արտադրություն: Ներկա պահի դրությամբ՝ ԱՄՆ-ն ոչ միայն վերացրել է ԹԱՕ սարքերի դեֆիցիտը, այլև ստեղծել են կորոնավիրուսի առկայության դեպքում ծայրահեղ անհրաժեշտ բժշկական սարքավորման պաշար: