ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 27 հազար մարդ. РИА Новости
ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 27 հազարը: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որում ներկայացված են դաշնային և տեղական իշխանություններից, ԶԼՄ-ներից և այլ աղբյուրներից ստացված տվյալները:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ներկայումս ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 614 482 հաստատված դեպք, մահացել է 27 085 մարդ: ԱՄՆ-ն երկու ցուցանիշներով այս պահին աշխարհում առաջին տեղում է:
Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսի հետևանքով մահացել է 130 712 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Ըստ վերջին տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 035 299-ի, որոնցից 503 386-ն ապաքինվել են: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 401 201 մարդ, որոնց 4 տոկոսը (51 414 մարդ) գտնվում է ծանր վիճակում:










