Թրամփը հայտնել է երկրում վարակումների թվով կորոնավիրուսի պիկը հաղթահարելու մասին. ТАСС

02:47 • 16.04.20

Միացյալ Նահանգները համազգային մակարդակով կորոնավիրուսի վարակման դեպքերի թվով հաղթահարել է պիկը: Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք պետք է զգոն լինենք: Չնայած դրան, պարզ է, որ մեր ռազմավարությունն աշխատում է և շատ լավ է աշխատում»,- ասել է նա:

«Պայքարը շարունակվում է, սակայն տվյալները վկայում են այն մասին, որ համազգային մակարդակով մենք նոր դեպքերի թվով հաղթահարել ենք պիկը»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը:

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ վարչախումբը մտադիր է ապրիլի 16-ին հրապարակել  նահանգների իշխանությունների համար նախատեսված առաջարկություններ, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարական սահմանափակումներին: