Բրիտանացի վետերանը, որը 36 միլիոն դոլար է հավաքել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, 125 հազար շնորհավորական բացիկ է ստացել 100-ամյակի առթիվ
Բրիտանացի 99-ամյա վետերան Թոմ Մուրը, որը 100 քայլ էր կատարել իր տան պարտեզում՝ դրամահավաք կազմակերպելով Ազգային առողջապահության համակարգի համար, ավելի քան 125.000 ծննդյան բացիկ է ստացել:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ վետերանի 100-ամյակը լրանում է հինգշաբթի: Վերջինս մտադիր էր 100 պտույտ կատարել իր այգու շուրջ՝ նախքան 100-ամյակը տոնելը: Նրան հաջողվել է մոտ 36 մլն դոլար հավաքել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Ծննդյան բացիկներն ուղարկվել են Բեդֆորդի դպրոց, որտեղ սովորում է վետերանի թոռը՝ Բենջի Ինգրեմ Մուրը: Կամավորներն այնտեղ հերթով բացում են աննախադեպ քանակով շնորհավորական բացիկները, որով մարդիկ իրենց հարգանքն են հայտնել բրիտանացու նկատմամբ:











