«Մաքս փեթրոլի»՝ քրեական ոստիկանություն բերման ենթարկված աշխատակիցն ազատ է արձակվել. ոստիկանություն

21:00 • 05.05.20

«Մաքս փեթրոլի» աշխատակիցը ոստիկանությունից ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ի՝ «Մաքս փեթրոլի» աշխատակցի վերաբերյալ հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

«Ձեր նշած անձն այս պահին ոստիկանությունում չէ, նա ազատ է արձակվել»,- հայտնեցին ոստիկանության լրատվականից, այլ մանրամասներ չհայտնեցին։

Աշխատակցի՝ Կարեն Հախվերդյանի փաստաբան Գոռ Միքայելյանն էլ հայտնեց, թե իր վստահորդը ոստիկանությունում որևէ բացատրություն չի տվել, իսկ այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող:

Հիշեցնենք,որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրեական ոստիկանություն է բերման ենթարկվել «Մաքս փեթրոլ» ընկերության աշխատակից Կ. Հ.-ն։ Այնուհետև պաշտպանը հայտնել էր, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել Կ.Հ.-ի հետ։