ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսի վարակակիր կա. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

15:25 • 06.05.20

Կասկածը հասատված է, և մենք Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսի վարակակիր ունենք: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ թեև պարտադրանք չկա դիմակներ, ձեռնոցներ կրելու, բայց դա նախևառաջ ձեր, ձեր ընտանիքների, հանրային առողջության համար է: «Վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված և մեկուսացված է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ առավոտյան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միզոյանին հարցրել էր, թե ինչն է խստացումների պատճառը, քանի որ մուտքի մոտ պետք է դիմակ և ձեռնոց ստանան:

«Եթե մարդ կա հիվանդ, ասենք, թող չգան, իմանանք՝ ինչ ենք անում, կամ բոլորս գնանք, թեստ հանձնենք: Անհասկանալի վիճակ է»,- ասել էր պատգամավորը: Դրան ի պատասխան ԱԺ նախագահը նշել էր, որ հիմնավոր կասկած կա, որ ԱԺ աշխատակաազմում կա վարակակիր: