Իրանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել ողբերգական սխալի հետևանքով 19 իրանցի նավաստիների մահվան կապակցությամբ

17:12 • 11.05.20

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 11-ին իր ցավակցությունն է հայտնել ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած պատահարի հետ կապված, որի հետևանքով 19 նավաստի է մահացել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«Այս դառը իրադարձության կապակցությամբ ես ցավակցություններս եմ հայտնում զինված ուժերի գլխավոր հրամանատարին, մահացածների ընտանիքներին, Իրանի ժողովրդին, ինչպես նաև մեր բանակում ծառայող քույրերին և եղբայրներին»,-ասել է Զարիֆը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Օմանի ծոցում անցկացվող զորավարժությունների ժամանակ Իրանի ռազմածովային ուժերին պատկանող Jamaran էսկադրային ականակիրը ողբերգական սխալ է թույլ տվել: Ականակիրը սխալմամբ հականավային հրթիռ է արձակել, որն էլ խոցել է իրեն օգնող Konarak նավը: Նավաստիներից 19-ը մահացել են: