Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 1200 նոր դեպք է արձանագրվել
Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 1200 հազար նոր դեպք է արձանագրվել, գրում է Interfax.ru-ն։
Նշվում է, որ սա ապրիլի 7-ից ի վեր վարակվածների թվի ամենամեծ աճն է․ երկրում համավարակի ընթացքում հիվանդության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 116,6 հազարի:
Իրանում վարակակիրների թվի աճը տեղի է ունեցել մի շարք սահմանափակիչ միջոցների թուլացման ֆոնին, որոնք ավելի վաղ սահմանվել էին տարածման դեմ պայքարելու համար: Մասնավորապես՝ երկրի իշխանությունները բացել են մզկիթները, իսկ դպրոցների վերաբացումը նախատեսված է մայիսի 16-ին:
Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Իրանում մահացել է 6,902 հազար մարդ, ապաքինվել է 91 836 մարդ։










