«Պետք է ավելի շատ ցանել»․ Լուկաշենկոն կարտոֆիլը Բելառուսի տնտեսության փրկությունն է անվանել

20:56 • 15.05.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարտոֆիլն անվանել է Բելառուսի՝ արտահանման համար գլխավոր արտադրանքը։ Նրա կարծիքով՝ հենց կարտոֆիլն է փրկում երկրի տնտեսությունը, գրում է Interfax-ը։

«Այս տարի, ինձ թվում է, կարտոֆիլի գինը կաճի։ Ես խնդրեցի, որ հավաքեն մեզ մոտ մնացած բոլոր սերմերը և կարտոֆիլ ցանեն։ Պետք է ավելի շատ ցանել։ Դա փրկություն կլինի»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի կարծիքով ՝ «կարտոֆիլը հատկապես պահանջարկ կունենա սահմանակից պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի շուկաներում»։

Գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կրուպկոյի հետ զրույցում նա հայտարարել է, որ եթե Բելառուսը վաճառի իր ապրանքը, ապա դա կանի «լավ գնով»: Նրա խոսքով՝ «գյուղացիները դա վաստակել են»։