Նյու Ջերսի նահանգի 108-ամյա բնակչուհին բուժվել է կորոնավիրուսից ու դարձել նահանգում վարակից ապաքինված ամենածեր հիվանդը
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի 108-ամյա բնակչուհին բուժվել է կորոնավիրուսից ու դարձել նահանգում վարակից ապաքինված ամենածեր հիվանդը, հայտնում է CNN լրատվականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն Ալենդեյլի ծերանոցներից մեկում բնակվող Սիլվիա Գոլդշոլ անունով կնոջ մասին է, որի մոտ կորոնավիրուսի առկայությունը նախորդ ամիս էր հաստատվել։
Նշվում է, որ 1918 թվականին բռնկված և, տարբեր գնահատականների համաձայն, մոտ 50 միլիոն մարդու կյանք խլած Իսպանական գրիպի համաճարակի ժամանակ այս կինը յոթ տարեկան է եղել:
«Անցա ամեն բանի միջով, քանի որ որոշել էի ապրել»,-ասել է Գոլդշոլը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,5 միլիոն դեպք, մահացել է մոտ 303 000, ապաքինվել՝ 1,7 միլիոն մարդ։










