ԱՄՆ-ում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

16:23 • 15.05.20

ԱՄՆ-ի Նևադա նահանգի արևմտյան հատվածում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 15:03-ին:

Էպիկենտրոնը գտնվել է Տոնոպա քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, օջախը՝ 7,6 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել: