Հունաստանի Լուտրակի քաղաքի քարանձավում գանձ որոնելիս 4 տղամարդ է զոհվել
Հունական Լուտրակի քաղաքի մոտ գտնվող քարանձավում պայթյունի հետևանքով 34-ից 50 տարեկան 4 տղամարդ է զոհվել, հաղորդում է Loutraki365-ը:
Քարանձավում չորս տղամարդու դիերի մասին ոստիկանությանը հաղորդել է զոհերից մեկի կինը։
«Մահվան պատճառը դեռևս անհայտ է։ Իշխանությունների ուսումնասիրած ամենահավանական սցենարն այն է, որ չորս տղամարդիկ տեղանքում գանձեր են փնտրել և ինչ-որ պայթուցիկ սարք կիրառելու հետևանքով ողբերգական դեպքի զոհ դարձել։ Որոշ զոհերի մոտ հաղորդալարեր են հայտնաբերվել»,- գրում է պարբերականը։
Հաղորդվում է, որ մարմինների դուրսբերման գործողությանը մասնակցել է 21 հրշեջ և 5 մեքենա։










