Չգիտեի, որ Նիկոլը կարողանում է կառավարել նավթի համաշխարհային գները. Կարեն Քոչարյան

12:45 • 16.05.20

Մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցին, որում վարչապետն անդրադարձել էր բենզինի բենզինի գներին:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքբերումների հերթական փաստերի մեջ նշեց, որ բենզինի գինը 480-ից իջել է 320 դրամ:

Ճիշտն ասած ես չգիտեի, որ Նիկոլը կարողանում է կառավարել նավթի համաշխարհային գները
Փաստորեն ԲիՓին, Ռոսնեֆտը, Ռոտշիլդները, արաբական աշխարհը ՈՒ՞Մ ՇՈՒՆՆ ԵՆ»,- ասվում է գրառման մեջ: