Քաղաքական գործունեության մեջ երբեք չեմ վախեցել միայնակ մնալուց. վարչապետը հստակեցրեց՝ ինչու միշտ խնդիրներ ունի իր հետ ճանապարհ անցած ուժերի, լրագրողների հետ (տեսանյութ)

13:35 • 16.05.20

Առնվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ և հրապարակային են եղել. այս մասին առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպես է ստացվել, որ ում հետ ճանապարհ է անցել՝ լրագրողներ, ՀԱԿ, ԼՀԿ և այլն, բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, դրանք այժմ էլ բարդ են, ո՞րն է պատճառը:

«Ես նրանցից առաջ էլ ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները, և այդ պատերացումները որոշակի հատվածով համընկել են նաև մի շարք քաղաքական ուժերի ունեցած պատկերցւոմների հետ, և մի պահից այդ պատկարեացումները ընդհանարապես դադարել են գոյութուն ունենալ: Եթե այստեղ խոսվում է անցած ճանապարհի մասին, իմ անցած ամենակարևոր ճանապարհը իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել է 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսած ճանապարհը: Այդ ժամանակ մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել և ԼՀԿ-ի հետ ԵԼՔ դաշինքի շրջանակում այդ քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների, պատերկացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ վարչապետն ասաց, որ այդ պարագայում առիթը եղել է հայտնի եռյակ-քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ բուրժուաքաղաքական հեղափոխության տեսության հետ կապված իր անհամաձայնությունը: «Իսկ ԼՀԿ-ի հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ մենք ԵԼՔ խմբակցությունում քննարկում էինք, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադրությանը թույլ չտալուն ուղղված շարժում, քայլարշավ սկսենք, և այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական, հայեցակարգային տարաձայնություններ:

Ընդհանուր առմամբ կյանքը ցույց տվեց, որ առնվազն Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականցնելու մեթոդի, բանաձևի մասով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացւոմները»,- շեշտեց նա:

Վարչապետը նաև նշեց, որ ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացում պատճառներից մեկը եղել է այն, և այդ պատճառը կարող է շարունակել գոյություն ունենալ, որ քաղաքական գործունեության մեջ ինքը երբեք չի վախեցել միայնակ մնալուց: «Իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են այդպիսի կոնկրետ պահեր, որ երբ ես ինձ հարցրել եմ՝ աովքեր են այս պահին իմ քաղաքական համախոհները, ես այս հարցին ունեցել եմ մեկ պատասխան՝ իմ ընտանիքը: Ընդ որում, այն ժամանակ փոքր ընտանիքի մեծմասնությունը անչափահասներ էին, որոնք այդքան էլ լավ գլխի չէին ընկնում, թե ինչի մասին է խոսքը: Նկատի ունեմ՝ այդ քաղաքական գործընթացում երբեք չեմ վախեցել նրանից, որ կարող եմ մնալ միայնակ, և սա շատ կարևոր ցուցիչ է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է լրագրողական հանրությանը, վարչապետն ասաց, որ այդտեղ կա կարևոր նրբություն, որ պետք է խոստովանի. «Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է շատ կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ: Իմ լրագորղական գործունեությունը ես ընկալել եմ ինչ-որ չափ որպես քաղաքական գործունեության մաս, և հնարավոր է՝ շատ լրագրողնղներ ինձ որպես հարյուր տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել և դրանում երևի գուցե թե ունեցել են իրենց հիմնավորումները, իսկ հիմա լրագրողական հանրության հետ ես շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող բոլոր բարդություններով ու նրբություններով»,- հայտարարեց նա:

Վարչապետն ասաց, որ այս համատեքստում էլ և այն դեպքերում էլ, երբ որ հարցն ունի շատ սկբունքային, գաղափարական նշանակություն, ինքը շարունակում է չվախենալ մենակ մնալուց: «Համենայն դեպս, դա ճիշտ մոտեցում է, հակառակը՝ կոմֆորմիզմն է, հարմարվողականությունը, որ անընդհատ հարմարվես ինչ-որ հանգամանքների, շահերի և այդպես տեղավորվես ինչ-որ կոմֆորտ իրավիճակ: Ես այսպես եմ մեկնաբանում՝ ամենայն հարգանքով իմ բոլոր նախկին քաղաքական և ոչ միայն քաղաքական գործընկերներին»,- եզրափակեց նա: