Որպես կանոն ես փորձում եմ այնպես անել, որ աշխատանքից հեռացումը մարդու համար լինի արժանապատիվ. վարչապետ (տեսանյութ)

16:05 • 16.05.20

Կարծում եմ, որ հասարակությանը պարզաբանում տրվում է: Այս մասին այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե Հակոբ Ճաղարյանը, Սմբատ Գոգյանը, Էրիկ Գրիգորյանը և մյուսները մասնագիտական հարցով ինչ-որ դժգոհություններ ունեն ու հեռանում են թիմից, ինչու պարզամանումներ չեն տրվել կադրային քաղաքականության, միացողների ու հեռացողների մասին:

«Նախկինում էլ է եղել դեպք, երբ պաշտոնանկության դեպքեր են եղել, և ո՞վ է ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ հեռանում են, այդ ես չեմ ուզում, որ նրանք հեռանան, ուղղակի ես սովորություն ունեմ, և այդ սովորությունը երբեմն օգտագործվում է իմ դեմ, բայց ես, որպես կանոն, փորձում եմ այնպես անել, որ աշխատանքից հեռացումը լինի մարդու համար արժանապատիվ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ առնվազն մի քանի դեպք գիտի, երբ փորձ է արվել օգտագործել դա: «Դեմարշ ենք արել, էս ենք արել, դա ինձ չի անհանգստացնում, բայց կան դեպքեր, երբ անհանգստանալու կարիք կա և այդ դեպքերում մենք մեր գործընկերներին ըստ անհրաժեշտության կհրավիրենք, կփորձենք լսել նրանց տեսակետները: Դեպքերի շատ մեծ մասը ինձ չի անհանգստացնում, ընդհակառակը ես շատ ուրախ եմ լինում նման զարգացման համար»,-ասաց նա: