«Արևիք» ազգային պարկում տեսախցիկը ընձառյուծ է ֆիքսել

13:14 • 16.05.20

Ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում, հայտնում է Զանգեզուրի կենսոլորտային համալիրի ֆեյսբուքյան էջը:

«Ուրախալի լուր

Մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսախցիկները ընձառյուծ էին ֆիքսել Տավուշում: