Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 34 000-ը
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 468-ով՝ համաճարակի բռնկման պահից ի վեր հասնելով 34 466-ի:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալները, վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 3451-ով՝ ասնելով 240 161-ի:
Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 300 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 4.6 մլն-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:










