Կանադայում մեկնարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները
Կանադայի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումներն սկսելուն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամենօրյա հեռուստաուղերձի ժամանակ:
«Առողջապահության նախարարությունը հաստատել է հավանական պատվաստանյութի առաջին փորձարկումները երկրում: Եթե դրանք հաջող անցնեն, մենք կարտադրենք և կտարածենք պատվաստանյութը մեր երկրում»,- ասել է Թրյուդոն՝ հավելելով, որ փորձարկումներն անցկավելու են պատվաստանյութերի ուսումնասիրման կենտրոնում:
Մայիսի 13-ին երկրի ղեկավարը տեղեկացրել էր, որ կանադացի գիտնականները սկսել են փորձարկումներ կատարել, որոնք թույլ կտան մարդու արյան մեջ հակամարմիններ հայտնաբերել, որոնք ունակ կլինեն պայքարել կորոնավիրուսի դեմ:
Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 75 000-ի, հիվանդությունից մահացել է 5595 մարդ:










