Ֆրանսիայում կորոավիրուսից 96 մարդ է մահացել վերջին մեկ օրում

23:57 • 16.05.20

Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված հվանդությունից վերջին մեկ օրում 96 մարդ է մահացել՝ մահացության ընդհանուր ցուցանիշը համաճարակի բռնկման պահից ի վեր հասցնելով 27 625-ի:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս տվյալները շաբաթ հայտարարել է երկրի Առողջապահության գլխավոր վարչությունը: Նշվում է, որ մարտի 1-ից ի վեր «Քովիդ 19»-ից 17 412 մարդ է մահացել հիվանդանոցներում, 10 213 մարդ՝ սոցիալական խնամքի և այլ բուժհաստատություններում:

Համաճարակի սկզբից երկրում վարակվել է 179 506 մարդ, ներկա պահին ակտիվ վարակակիր է 90 815-ը: