Ճապոնիան հետաքննություն է նախաձեռնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության նկատմամբ

21:25 • 16.05.20

Ճապոնիան կոչ է անում հետաքննություն սկսել Առողջապահության համաշխարհային կազմակերպության նկատմամբ կորոնավիրուսի համավարակի նախնական արձագանքի պատճառով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկր վարչապետ Սինձո Աբեն:

Նախատեսվում է այս առաջարկը կներկայացվի ԱՀԿ-ի գալիք ժողովի ժամանակ: Վարչապետի խոսքով՝ ԱՀԿ-ի ընդհանուր ժողովում, որը մեկնարկելու է մայիսի 18-ին, ճապոնական կողմը կառաջարկի Եվրամիությանն արդար և անկախ հետաքննություն վարել համաշխարհային կազմակերպության կողմից համավարակին արձագանքելու առնչությամբ:

«Ճապոնիան կոչ է անում հետաքննել ԱՀԿ-ի համապատասխան գործողություններն՝ ուղղված կորոնավիրուսի համավարակի արձագանքմանը»,- ասել է Աբեն:

Ճապոնիայի ԱԳ նախարարն, իր հերթին, ընդգծել է, որ հետաքննությունն ԱՀԿ-ի նկատմամբ պետք է իրականացնի անկախ մարմինը: