Ամերիկյան քաղաքում կորոնավիրուսի համավարակի հետևանքով անօթևան մարդկանց թիվն ավելացել է. կողք կողքի տեղակայված ավելի քան 100 վրանն արգելափակում են փողոցները (լուսանկարներ)

11:01 • 16.05.20

ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում կորոնավիրուսի համավարակի հետևանքով անօթևան մարդկանց թիվը կտրուկ ավելացել է, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Փորթլենդի Հին քաղաք անվանումով թաղամասում վերջին շրջանում ավելի քան 100 վրան է հայտնվել։

Նահանգապետ Քեյթ Բրաունն, իր հերթին, նշել է, որ 36 շրջանում այսուհետ թույլատրվում է ռեստորանների, բարերի և մի շարք այլ ձեռնարկությունների աշխատանքը, ուստի գործարարներն անհանգստանում են, որ իրենց բիզնեսի մոտակայքում տեղակայված այս վրանները կարող են խանգարել աշխատանքին։

Գործարարների և թաղամասի բնակիչների խոսքով՝ անօթևան մարդիկ վերջերս սկսել են ագրեսիվ վարքագիծ դրսևորել, ներգրավված լինել թմրանյութային գործերում, վնաս հասցնել շրջակա միջավայրին, մանր հանցագործություններ իրականացնել։

Նշվում է, որ քաղաքի իրավիճակը ներկայացնող լուսանկարներով նամակ է ուղարկվել քաղաքապետ Թեդ Ուիլերին, որում խնդրում են լուծում գտնել վերոնշյալ խնդրին։

Տեղական ոստիկանությունն այս օրերին 30-օրյա հերթապահություն կիրականացնի շրջանում։

More than 100 tents and makeshift shelters were spotted along the streets of the Old Town neighborhood in Portland, Oregon, on Thursday

Local residents and business owners in Old Town report an influx in homeless residents camping outside on the streets during the pandemic

Residents have complained that homeless residents have publicly urinated and defecated in Old Town, as well as been  aggressive and instigated unprovoked attacks

Oregon has recorded 3479 cases and 137 deaths, while the United States has a staggering  count of 1,451,477 confirmed infections and

The Old Town Community Association wrote a letter to Portland Mayor Ted Wheeler's office titled 'State of Old Town & Reaching Out for Help' in regards to the sudden spike in homeless residents