Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ամբողջությամբ այրվել է անասնագոմ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2մարտական հաշվարկ

10:09 • 16.05.20

Մայիսի 15-ին, ժամը 21։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Մաղիկի թաղամասում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր գյուղի 49-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:33-ին, մարվել՝ 22:44-ին: Անասնագոմն ամբողջությամբ այրվել է (մոտ 40 քմ):