Այդ հարցից «Կիկոսի մահը» հիշեցի. վարչապետը՝ Տիգրան Ավինյանի և Վիլեն Գաբրիելյանի վեճի մասին (տեսանյութ)

14:20 • 16.05.20

Այդ հարցից «Կիկոսի մահը» հիշեցի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի վեճի մասին մամուլի հրապարակումներին և արձագանքելով հարցին, թե արդյոք կա կոնֆլիկտ ու խնդիր համաճարակի վերահսկման և դեղերի փորձագիտական կենտրոնի միջև:

«Այսինքն՝ հարցի տակ դրված է այն կանխավարկածը, որ ա,յ որ մամուլը գրել է, որ նման միջադեպ է տեղի ունեցել և ներկայացվում է, որ դա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, դրա վրա կառուցվում է երկրորդը, երրորդը, հիգներերոդը: Բա որ պարզվում է, որ այդ շղղթայի առաջին օղակը սուտ է, հորինված սուտ է, որը տեղի չի ունեցել, բա հետո՞ ինչ է տեղի ուենցել: Հետո տեղի է ունենում այն, որ հարցը հանվում է, քանի որ հարցի հիմքում դրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: