Կոռուպցիոն հանցագործություններից վերականգնված գումարներից 28 մլն դոլարն այլ ընթացակարգով փոխանցվել է Արցախին, դա է պատճառը, որ պաշտոնական թվերով 40 մլրդ դրամ է գումարը. Ն․ Փաշինյան (տեսանյութ)
Այո, պաշտոնական թվերով 40 մլրդ է վերականգնվել բյուջե, բայց իրական թիվը 105 մլն դոլար է. այս մասին առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ վարչապետը հայտարարել է՝ կոռուպցիոն հանցագործությունների գծով բյուջե է վերականգնվել 105 մլն դոլար, իսկ Դատախազության տարեկան հաղորդումներով՝ բոլոր հանցագործությունների գծով վերկանգնված գումարը մոտ 40 մլրդ է, իսկ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերկանգնվածը՝ 5 մլրդ է, ինչպե՞ս է նման անհամապատասխանություն առաջանում:
«Այդ անհամապատասխանությունն ունի շատ կոնկրետ բացատրութուն: Այո, պաշտոնական թվերով այսօր էլ ես հրապարակեցի, խոսքը 40 մլրդի մասին է, որը 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս է, բայց վերականգնվել է ավելի քան 105 մլն դոլար: Երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 թե 30 մլն դոլար կար, այդ 28 մլն դոլարը նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը և օգտագործվեց ռազմական, պաշտպանական անվտանգային կարիքների համար»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ օրինակ՝ այդ հատվածը չի վերկանագնվել այն ընթացակարգերով, այլ պետությանն է վերադրձվել այլ ընթացակարգով: «Թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է, եթե այդ գումարը գումարենք 40 մլրդ-ին, ավելին կլինի, քան 105 մլն-ը»,- նշեց նա:
Վարչապետը հետաքրքրվեց՝ նախկինում դրա մասին չե՞ն հայտարարել և հավելեց. «փաստորեն սենսացիոն հայտարարույթուն արեցի, հա՞»:










